|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ԼՂՀ Ազգային ժողով, որտեղ առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Այնուհետև վարչապետ Կարապետյանը և Աշոտ Ղուլյանը հանդիպել են ԼՂՀ խորհրդարանի հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների հետ:
ԼՂՀ ԱԺ նախագահն ողջունել է ՀՀ վարչապետի և կառավարության անդամների հետ հանդիպման ձևաչափը՝ նշելով, որ այն Կարեն Կարապետյանի նախաձեռնությունն է: Ղուլյանի խոսքով՝ հանդիպումը նպատակ ունի քննարկել Արցախի և Հայաստանի միջև արդեն բարձր մակարդակի կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հետագա քայլերը:
Կարևորելով Արցախի խորհրդարանականների հետ հանդիպումը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն հնարավորություն կտա լսել նրանց դիտարկումներն ու տեսակետները՝ Հայաստանի և Արցախի տնտեսությունների զարգացման, անվտանգության բարձրացման վերաբերյալ: