|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց հայկական ակումբային ֆուտբոլի ներկայիս վիճակի, ինչպես նաև ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իրեն փոխարինելու մասին:
«Ես առաջնությունը վատ վիճակից հանելու ելք չեմ տեսնում: Ֆինանսներ են պետք դրա համար։ Մարդիկ պետք է լինեն, ովքեր ֆինանսներ ներդնեն ֆուտբոլի համար։ Ես ամեն ինչ դրել եմ ֆուտբոլում, նույնիսկ՝ առողջությունս։ Ես կառչած չեմ այս պաշտոնից, բայց մտածում եմ հայկական ֆուտբոլի մասին: Կայքերը գրում են այն մասին, որ այս կամ այն մարդը կարող է փոխարինել ինձ` Արման Սահակյանը կամ Չելոյանցը։ Խոսվում է Խորեն Հովհաննիսյանի մասին: Եկեք ֆեդերացիան տանք Խորեն Հովհաննիսյանին, թող դրա մի մասը վերածի խաղադրույքների կետի»,- ասաց նա: