|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի հետ: Ըստ Demokrathaber-ի՝ հանդիպման ընթացքում քննարկվելիք հիմնական թեման կլինի երկրում մահապատժի վերականգնումը:
Բահչելին համոզմունք է հայտնել, որ մահապատիժը վերականգնելու նախագիծը մոտ ապագայում կմտնի խորհրդարանի օրակարգ: «Ես նախկինում էլ եմ ասել` եթե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստ է, «Ազգային շարժում»-ը երեկվանից է պատրաստ: Մահապատիժը վերականգնելու առաջարկ կամ օրինագիծ խորհրդարանում ներկայացվելու դեպքում ԱՇԿ-ն կանի այն, ինչ պետք է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն արձագանքել է Թուրքիայի կառավարության այս ծրագրին՝ շեշտելով, որ նման օրինագծի ընդունման դեպքում կխզվեն Թուրքիա-ԵՄ անդամակցության բոլոր բանակցությունները: