|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի «Հակական Վերածնունդ»–ին միացած մի շարք փոքր կուսակցություններ, ինչպես հայտնի է, պատրաստվում են արտահերթ համագումար հրավիրել և Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել առաջիկա խորհրդարանական ընտրություններին ցուցակում իրենց համար անցողիկ տեղեր չգրանցելու համար։ Մեզ հասած տեղեկություններով համագումարը ուշանում է դրամի բացակայության պատճառով։
ՀՎԿ-ին միացած կուսակցությունները ներկայումս դրամ են փնտրում կազմակերպչական աշխատանքների համար։ Ի դեպ նրանք երկու տարբերակ են մշակել՝ կամ արտահերթ համագումարով կուսակցության նոր նախագահ ընտրել, կամ առհասարակ դուրս գալ Հվկ-ի կազմից և միանալ այլ կուսակցությունների։ Չի բացառվում, որ այդ ուժը լինի ԲՀԿ-ն։ Նրանք այս պահին Ծառուկյանի որոշմանն են սպասում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։