|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներն ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, որի ընթացքում կատարում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: