|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հանգստյան օրերին Վանաձորում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի` Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հայտնեց, որ դժգոհ է առաջնության մասնակիցների թվից:
«Դժգոհ եմ առաջնությունում ըմբիշների մասնակցության թվից: Այս առաջնությանը մասնակցում էր ընդամենը 63 ըմբիշ, ինչը մտահոգության տեղիք է տալիս: Զինվորական ծառայությունից հետո քչերն են շարունակում մնալ սպորտում: Նախկինում չէր եղել նման դեպք, որ մասնակիցների թիվը լինի 90-ից պակաս: Ամեն դեպքում կկարողանանք քչի մեջ որակ ապահովել, սակայն այդ մոտեցումը սխալ է: Սկսվում է նոր քառամյա ցիկլը, և պետք է այս ժամանակահատվածում նոր հավաքական ձևավորենք, որպեսզի մինչև Տոկիոյի օլիմպիական խաղերը պատկերացում ունենանք, թե ինչ հավաքականով ենք մասնակցելու հերթական օլիմպիական խաղերին»,- ասաց մարզիչը: