|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ ընդդիմադիր Cumhuriyet թերթի դեմ գործողությունների շրջանակներում ձերբակալվել են թերթի գլխավոր խմբագիրն ու աշխատակիցներ: Նրանք մեղադրվում են թուրքական իշխանությունների կողմից ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման, Քուրդիստանի բանվորական կուսակցության, ինչպես նաև զինված այլ խմբավորումների անունով հանցագործություններ իրականացնելու մեջ:
Մի շարք քաղաքացիներ, հաջակցություն անմեղ ձերբակալվածների, մինչև լույս վերմակներով հերթապահել են թերթի խմբագրատան դիմաց: Հերթապահությանը միացել են նաև քաղաքական այլ ուժերի մի շարք ներկայացուցիչներ:
Ցուցարարների կողքին ողջ ընթացքում եղել են ոստիականական ուժեր՝ կանխելու հնարավոր անկարգությունները:
Նշենք նաև, որ երեկ, Թուրքիայի իշխանությունների որոշմամբ, արգելվել է լուսաբանել ընդդիմադիր Cumhuriyet-ի դեմ իրականացվող գործողություններն ու ձերբակալությունները: