|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԻՆ մամլո խոսնակ Նանա Գնդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի լրագրողներ և համաքաղաքացիներ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների վերաբերյալ՝ թույլ տվեք նաև այս հարթակում տեղեկացնել ձեզ հետևյալը.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ընկերություններին տրամադրում է լիցենզիա առ այն, որ տվյալ ընկերությունն առհասարակ իրավունք ունի իրականացնել պայթեցման աշխատանքներ, բայց ՀՀ ԱԻՆ-ը չի կայացնում որոշում որևէ կոնկրետ շենք պայթեցնելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է վերոնշյալ շենքի պայթեցման աշխատանքներին, ապա Արտակարգ իրավիճակների նախարարությունը միայն իրականացրել է անվտանգության կանոնների պահպանության վերահսկողություն. պայթեցման աշխատանքների ընթացքում տեղում հերթապահություն է իրականացրել մեկ մարտական հաշվարկ»: