|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ իշխող Հանրապետական կուսակցության ներսում այս օրերին գլուխ են կոտրում, թե կուսակցական պաշտոններից որ մեկը «տան» ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Խնդիրը հետևյալ կերպ Է դրված, պաշտոնը պետք Է արտացոլի Հանրապետական կուսակցաթյունում նրա բարձր դիրքը Սերժ Սարգսյանից հետո երկրորդ մարդը լինելու հանգամանքը։ Այս նպատակով նաեւ քննարկվում Է տարբերակ, ըստ որի, վարչապետ Կարեն Կարապետյանին կարող Է տրվել ՀՀԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կլինի կուսակցության նախագահը, իսկ Կարեն Կարապետյանը՝ խորհրդի նախագահը։ Համանման մեխանիզմ ժամանակին կիրառվել Է Սերժ Սարգսյանի համար, երբ 2006-ի հուլիսին նա անդամակցեց ՀՀԿ-ին։ Այն ժամանակ ՀՀԿ-ի նախագահը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն Էր, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո դարձավ կուսակցության խորհրդի նախագահը։ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո կուսակցական երկու պաշտոններն Էլ անցան Սերժ Սարգսյանի տիրապետման տակ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։