|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության` այսօրվա համապատասխան որոշմամբ` գումար կհատկացվի սիրիահայ ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ՀՀ-ում 500 սիրիահայ ուսանողներից ուսման վարձի կարիք ունեն շուրջ 400-ը:
Ինչպես նախկին տարիներին, այս տարի նույնպես «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ են սիրիահայ ուսանողների 2016-2017թթ. ուստարվա վարձերի մասնակի փոխհատուցման համար տրամադրել 125.000 ԱՄՆ դոլար: Սակայն ուսման ամբողջ վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ է հատկացնել ֆինանսական միջոցներ 20 մլն ՀՀ դրամի չափով: