|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վերջին մի քանի ցուրտ օրերը որոշակի անհանգստություն են առաջացրել մեր հանրության շրջանում, թեև հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը նորմայի սահմաններում է, բացասական շեղումով` մոտ 0,5 աստիճանով է նորմայից ցածր. խոսելով առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին` լրագրողներին հայտնեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: «Տեղումների քանակը նույնպես նորմայից ցածր է: Այսօր` մինչև օրվա վերջը, հանրապետությունում տեղումները կդադարեն»,- ասաց նա:
Մասնագետի խոսքով՝ ամսի 27-ի լույս 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամենացածր ջերմաստիճանն այս շաբաթվա համար կգրանցվի այսօր ցերեկը: Արարատյան դաշտում, մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցի 5-6 աստիճանը, սակայն, սկսած վաղվանից, արդեն սպասվում է ցերեկային ջերմաստիճանի բարձրացում: Վաղը Արարատյան դաշտում արդեն կլինի 13 աստիճան, ամսի 28-ին, 29-ին`14, ամսի 30-ին կնվազի 1-2 աստիճանով: Լեռնային շրջաններում բացասական ջերմաստիճան սպասվում է առաջիկա 2 օրերին, գիշերը կգրանցվի 0-5 աստիճան ցուրտ:
«Նոյեմբերին ամսական ջերմաստիճանը և տեղումները սպասվում են նորմայի սահմաններում: Ամենաբարձր ջերմաստիճանը կլինի ամսվա սկզբին, աստիճանաբար կնվազի: Առաջիկա 1 շաբաթում մայրաքաղաքում, հովտային շրջաններում ձյան տեսքով տեղումներ չեն սպասվում»,- հայտնեց Պետրոսյանը: