|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Քաղաքագետ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ողջունում է նոր վարչապետի քայլերը: Նրա համոզմամբ` թեև երկար ժամանակ չի անցել, սակայն արդեն կա դրական շարժ, օրինակ`բենզինը 20 դրամով էժանացել է: Այդ ամենը, ըստ Եղիազարյանի, վարչապետի հայտարարության արդյունքն է, թե ցանկացած մարդ կարող է ցանկացած ապրանք ներկրել:
Իսկ թե ինչո՞ւ դա չէր անում Հովիկ Աբրահամյանը, ըստ բանախոսի` որովհետև 2 տարի շարունակ ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը նրան խանգարում էր:
«Տա Աստված, որ նույնը չկրկնվի Կարեն Կարապետյանի դեպքում: Նրա մեկնարկը շատ լավն է: Ես հավատում եմ, որ նոր վարչապետը կամային անձնավորություն է, իր ասածների տերը կլինի, և մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ կշարժվենք ու կապրենք նոր Հայաստանում»,- ասաց Եղիազարյանը:
Կառավարության նոր ծրագրին անդրադարձավ նաև քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա` ի տարբերություն մնացած բոլոր վարչապետերի, Կարեն Կարապետյանից մարդիկ գոնե քայլեր տեսնում են: Օրինակ` ոչ ոք չի կարողացել դիպչել Սուրիկ Խաչատրյանի նման մարդուն, բայց Կարեն Կարապետյանի գալուց մի քանի օր հետո Խաչատրյանը հրաժարական տվեց:
«Երկիրն այն վիճակում է, որ Հանրապետական կուսակցությունը հասկացավ, որ նավը խորտակվում է, որի մեջ իրենք էլ են, և հարկավոր է փրկել այդ նավը: Դրա համար բերեցին մի մարդու, ով պետք է փրկի այն»,- ասաց Քոչարյանը: