|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հոկտեմբերի 24-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Ոստան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատի մարզի Ոստան գյուղի Արարատյան փողոցի տներից մեկի դիմաց «BMW» մակնիշի 76 NM 007 պետհամարանիշի (վարորդ` Գ. Գ., 1992 թ. ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մայթեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Մ. Խ.-ը (1998 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: