|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի պապերի ամառային նստավայրը Կաստել-Գանդոլֆոյում այսօր առաջին անգամ իր դռներն է բացել հանրության համար: Այցելուները հնարավորություն կունենան անցնել այն բոլոր սենյակներով, որտեղ ապրել են սրբազանները:
Հանգստավայրի վերջին բնակիչը եղել է նախավերջին պապ Բենեդիկտոս 16-րդը, ով այստեղ է ապրել պապական աթոռից հրաժարվելուց հետո` մինչեւ նոր պապի ընտրությունը: Շատ սենյակներում դեռ կարելի է տեսնել նրա գրքերը:
Ֆրանցիսկոս պապը հրաժարվել է Առաքյաների ապարանքում բնակվել, ինչպես Վատիկանում պապական շքեղ կացարանից: Կացարանի այգիները բաց են արդեն երկու տարի, այօսրվանից զբոսաշրջիկները կարող են այցելել նաեւ կացարան:



