|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդուն՝ Մարտին Վարդանյանին, 1 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Մարտին Վարդանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Նշենք, որ պաշտպանը բողոք էր ներկայացրել առաջին ատյանի դատարանի` իր պաշտպանյալի նկատմամբ կալանքի որոշում կայացնելու դեմ: Հիշեցնենք, որ Մարտին Վարդանյանը կալանավորվել էր «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով: