|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կրթության ոլորտում ունեցած բազմամյա վաստակի և Ուսուցչի օրվա կապակցությամբ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական հաստատությունների մի խումբ աշխատակիցներ այսօր պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով և շնորհակալագրով: Մասնակիցներին շնորհավորել և պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` ձեր ամենօրյա անտրտում աշխատանքի համար: Դուք վստահաբար հաղթահարում եք տեղերում ի հայտ եկած բոլոր խնդիրները և լավ արդյունքներ արձանագրում: Այս պարգևները ձեր աշխատանքի գնահատականն են, և ես հույս ունեմ, որ այն ձեզ ավելի կոգևորի և նոր լիցքեր կհաղորդի»,- նշել է Մանուկ Մկրտչյանը:
Պարգևատրվածների ցանկը կարող եք տեսնել այստեղ:
ԿԳՆ