|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գագիկ Բեգլարյանի՝ կուսակցություն ստեղծելու խոսակցություններին:
Դիտարկմանը՝ ասում են՝ ՀՀԿ-ի նիստին, երբ ներկայացվում էր կառավարության ծրագիրը, ներկա Գագիկ Բեգլարյանն ու Հովիկ Աբրահամյանը բարձր տրամադրություն ունեին, Սահակյանը պատասխանեց. «Ծարգիրն էինք քննարկում և ոչ թե տրամադրությունները, և՛ պարոն Աբրահամյանի, և՛պարոն Բեգլարյանի տրամդրությունը նորմալ էր, բարձր էր, ես չեմ կարծում, որ պետք է տրամադրություններին ուշադրություն դարձնենք»:
Անդրադառնալով այն լուրերին, թե Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ-ից դուրս կուսակցություն է պատրաստվում հիմնել, Սահակյանը պատասխանեց. «Ես նման խոսակցություններ չեմ լսել, անձամբ ես կարծում եմ, որ այդ խոսակցություններն անհիմն են և որևէ հիմնավոր պատճառ չկա, որ նման գործընթաց սկսեն մեր կուսակից գործընկերները»: