|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդը» գրում է.«ՀՀ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը ծրագրում Է փոխել մաքսային ծառայության գործելաոճը։ Մասնավորապես, տեղեկություններ կան, որ, այսպես կոչված, «մաքսային փաթեթները» վերացվելու են։ Խոսքը կիլոգրամով խառը ապրանքներ ներկրելու ընթացքում տարիներ շարունակ գործող համակարգի մասին Է։ Վարդան Հարությունյանը նաև պատրաստվում Է կառավարությանն առաջարկել, որպեսզի մաքսային բրոկերի ծառայությունը պետության կողմից մատուցվի։ Ներկայումս այդ ծառայությունը մատուցում են մասնավոր ընկերությունները։ Այս նպատակով օրենսդրական փոփոխություններ պետք Է արվեն։ Նման փոփոխությունների հնարավորության մասին «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնեցին, որ առաջիկայում նախատեսվում է պարզեցնել արտահանման և ներկրման գործընթացները։ «Նպատակը տնտեսվարող սուբյեկտների և սահմանը հատող քաղաքացիների համար բարենպաստ ու պարզեցված գործընթացների ապահովումն Է՝ ուղղված կամայական, չարաշահումների, հովանավորչության և կոռուպցիոն երևույթների դեմ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։