|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշով մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է 52 ուղևոր: ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանի և ՌԴ ԱԻՆ Հյուսիային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ: Պարզվել է, որ պատահարի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել` 27 ուղևոր:
Տուժածները, այդ թվում` 4 երեխա, անմիջապես տեղափոխվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Երեխաներից մեկի վիճակը, բժիշկների գնահատմամբ, ծանր է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: