|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վանաձորում շարունակվում է ավագանու կողմից քաղաքապետի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը:
Ավագանու անդամներից մեկը քվեախցից դուրս եկավ` քվեաթերթիկը չծալած, ինչը հարուցեց բոլորի դժգոհությունը: ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը բորբոքվեց. «Եթե տենց անօրինականության դեմ եք պայքարում, էս ինչե՞ր եք անում, չեք ծալում քվեաթերթիկը, քվեարկությունը պետք է լինի փակ ու գաղտնի»:
Սկսվեց վիճաբանություն Մամիկոն Ասլանյանի ու ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջև:
«Ես 33 մանդատ ունեմ: Դուք, պարո'ն Մարուքյան, օրենք եք խախտում` լինելով պատգամավոր: Քվեարկությունը պետք է փակ լինի»,- գոռում էր Մամիկոն Ասլանյանը: