|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ կառավարության որոշմամբ` Արագածոտնի մարզի` Ապրիլյան պատերազում զոհված կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքին հատկացվել է 3.618.000 դրամ: Գումարը ընտանիքին տրամադրվել է բնակարան ձեռք բերելու նպատակով:
Արագածոտնի մարզը Ապրիլյան պատերազմում 3 զոհ է տվել. ժամկետային զինծառայողներ` կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանը, վարդաբլուրցի Միշա Աղաջանյանը եւ արտաշավանցի Քյարամ Սլոյանը, որոնց հիշատակը ըստ արժանվույն է հարգվում եւ պահպանվում մարզում:
Զոհված զինվորների ընտանիքները մշտապես գտնվում են մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ինչպես նրանց, այնպես էլ զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին պարբերաբար ընդունում է մարզպետ Գաբրիել Գյոզալյանը եւ հնարավորինս աջակցում նրանց հուզող տարաբնույթ հարցերի լուծմանը:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին