|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ Ստամբուլի (Կ.Պոլիս) «Ենիբոսնա» ոստիկանական կենտրոնի մոտ հզոր պայթյուն է որոտացել:
Ըստ Demokrathaber-ի՝ պայթուցիկով մոտոցիկլետի պայթեցման հետևանքով վիրավորվել է 10 մարդ, անօգտագործելի են դարձել բազմաթիվ ավտոմեքենաներ: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Պնդումների համաձայն՝ պայթյունն իրականացնելու մեջ կասկածվող անձինք երեքն են, նրանք պայթյունից հետո հեռացել են դեպքի վայրից:
Թուրքիայի վարչապետի հրամանով՝ միջադեպի լուսաբանումն արգելվել է: Դեպքի կապակցության հետաքննություն է սկսվել: