|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր լրագրողների հետ զրույցում գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն անդրադարձավ պաշտպանության ոլորտի կադրային փոփոխություններին, մասնավորապես` գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությանը և նրան ԱԱԽ քարտուղար նշանակելու փաստին:
Դիտարկմանը, որ Յուրի Խաչատուրովի և նրա որդիների անունները ուղեկցվել են կրիմինալ ու կոռուպցիոն պատմություններով, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Խաչատուրովի որդին` Գրիշան, շատ լավ տղա ա, շատ լավ ծառայող տղա ա, շատ պինդ, ձիգ զինվորական տղա ա, Խաչատուրովի խաթր չեն նշանակել, արժանի տղա ա` որպես զինվորական, որ նշանակվի էդ պաշտոնին: Իսկ Խաչատուրովն էլ գրաժդանսկի պաշտոնի թող էթա, պինդ տղա ա, կարա աշխատի»:
Ինչ վերաբերում է Էդվարդ Նալբանդյանին վերանշանակելու հետ կապված հասարակական դժգոհություններին, ասաց. «Ա, լավ էլի, մեր արտաքին գործերի նախարարը լավն ա»:
Գագիկ Խաչատրյանի եւ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանակության մասին էլ ասաց. «Իմ ընգեներն են»:
Դիտարկմանը, որ նրանք էլ էին կոռուպցիայի մեջ թաթախված, այսպես արձագանքեց. «Պահ, պահ, հենց գործից հելան արդեն կաշառակեր են: Սուրիկ Խաչատրյանի կյանքն էլ կերաք էնքան, մինչեւ ինֆարկտը տվեց, հազիվ փրկեցինք»: