|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ու Տիտո Ռամալյոն փոխադարձ համաձայնությամբ որոշել են խզել կողմերի միջև պայմանագիրը: Տիտո Ռամալյոյի հետ «Բանանց»-ից կհեռանան նաև նրա մարզչական շտաբի իսպանացի անդամները: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Մարզական տնօրենի հաստիքի կրճատման հետ կապված` նոր աշխատանքի է տեղափոխվել Արտաշես Ադամյանը: Նա նշանակվել է «Բանանց»-ի ակադեմիայի տնօրենի պաշտոնում:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Տիտո Ռամալյոյին և իսպանական մարզչական խմբին մեկ տարի համատեղ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա գործունեության ընթացքում: