|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր հանրապետության մի շարք համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Գյումրի քաղաքի 34/74 ընտրատեղամասում այս պահի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել հարյուրից ավելի ընտրող: Վերոնշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Գրիգորյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրությունները մեկնարկել են և ընթանում են բնականոն, բացառությամբ՝ մեկ դեպքի` մեկ քաղաքացի քվեարկել է ռուսական անձնագրով:
«Հանձնաժողովի անդամը պարզապես չէր նկատել, որ ռուսական անձնագիր է: Մինչև իմացա, արդեն քվեարկել էր: Արձանագրել ենք»,- ասաց հնաձնաժողովի նախագահը:
Նշենք, որ վերոնշյալ ընտրատեղամասում է քվեարկելու նաև Գյումրիի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը: