|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արմավիրի մարզում գիշերը տեղի ունեցած դանակահարության գործով ձերբակալված կա: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:
ՔԿ-ից մեզ հայտնեցին որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ Արմավիրի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Ժամը 21։30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 17-ամյա Հ. Տաշչյանին: Վնասվածքներով նույն հիվանդանոց են տեղափոխվել Ս. Հակոբյանը, Հ. Եսայանը և Հ. Սարգսյանը։
Yerkir.am-ին Վաղարշապատի հիվանդանոցից հայտնեցին որ կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած անչափահասին վիրահատել են, և այս պահին 4 հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: