|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Գ.-ն ներկայացրած հաղորդմամբ հերքել է իր առնչությունը իրեն մեղսագրվող արարքին՝ հայտնելով, որ դեպքից հետո, իր հետ հանդիպել է նշված հանցավոր արարքը իրականում կատարած անձի՝ ՀՀ ոստիկանության ծառայող եղբայրը, ով իրեն խնդրել, համոզել է, որպեսզի դեպքի կատարումը վերցնի իր վրա՝ խոստանալով 3 օրվա ընթացքում ազատ արձակել տալ, սակայն ոստիկանության ծառայողի կողմից խոստումը չկատարելու պատճառով ինքը ապօրինի հայտնվել է կալանքի տակ:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացրած պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: