|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանի մամուլի խոսնակը` Լուսինե Մարգարյանը, պարզաբանում է` այսօր ԶԼՄ-ներում շահարկումների տեղիք տված «ԱՊՀ-Ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթի հայտարարության վերաբերյալ: «Ռուսգործակցություն» գործակալության հայտարարած «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթը Հայաստանում գործող 1400 հանրակրթական դպրոցներից վերաբերվում է ռուսերենով ուսուցմամբ ընդամենը 40 դասարաններում և դպրոցներում սովորող ազգությամբ ոչ հայ շուրջ 600 աշակերտների: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին չի ներկայացվել մրցույթի վերնագրի ընտրությունը, ինչպես նաև չի զեկուցվել մրցույթի հայտարարությունը նախարարության կայքում տեղադրելու մասին: Կարևորելով ԱՊՀ-ը դերը` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկ կներկայացվի մրցույթի նախաձեռնողներին` մրցույթն անցկացնել «ԱՊՀ. համագործակցության 25 տարի» խորագրով, քանի որ ԱՊՀ –ն` անկախ պետությունների համագործակություն է և չի կարող ընդհանուր հայրենիք դիտարկվել»: