|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Astra» մակնիշի 28PR888 (վարորդ՝ Ա. Չ., ծնվ. 1993թ.) և «UAZ» մակնիշի 89UP888 (վարորդ՝ Ա. Վ., ծնվ. 1994թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում: