|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով որոշվել է՝
1. Լիլիթ Թադևոսյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները:
2. Արսեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-137-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի` Քրեական մասնագիտացման բաժնի 3-րդ կետը:
Նշենք, որ Արսեն Մկրչյանը 2014 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Մինչ այդ նա Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր էր: