|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 25-ին ուժի մեջ են մտել օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնցով ապաքրեականացվել են մաքսանենգությանն առնչվող որոշ դրույթներ: Մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքով ապաքրեականացվել են ապրանքների մաքսանենգությունը և ոչ խոշոր չափերով արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դրույթները:
Վերանայվել է «մաքսանենգության» սահմանումը: Օրենսդրական փոփոխությամբ ապրանքային մաքսանենգությունն՝ առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելով կամ ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելով, ոչ իր անվամբ հայտարարագրելով խոշոր չափերի` մեկ միլիոն ՀՀ դրամի կամ ակցիզային դրոշմանիշով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված երկու հարյուր հազար ՀՀ դրամի և ավելի ապրանքների տեղափոխումը ՀՀ մաքսային սահմանով, այլևս հանցագործություն չի համարվում և նման արարքների համար նախատեսվում է միայն վարչական պատասխանատվություն:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին