|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր` կառավարության նիստից հետո, ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը խոսեց լրագրողների հետ: Նա խնդրեց իրեն մի փոքր ժամանակ տալ, որպեսզի այդ ընթացքում հասցնի տիրապետել իր ոլորտի բոլոր խնդիրներին, հետո պատասխանել լրագրողներին հուզող հարցերին: Ի դեպ, նախարարը կարևորեց լրատվամիջոցների հետ հաղորդակցության ուղիների մշակումը:
Հարցին, թե ֆինանսների ոլորտում կա՞ կամ եղե՞լ է գողություն, քանի որ վարչապետն այսօր ասաց, որ գողությունը պետք է վերանա պետական համակարգում, նորանշանակ նախարարը նշեց. «Չեմ կարող ասել»:
Բյուջեի նախագծի մասին խոսելիս Արամյանը կարծիք հայտնեց, որ բյուջեն այնպես պետք է կազմվի, որ հարկատուների գումարները օգտագործվեն խնայողաբար և նպատակային: Նա նշեց, որ խնդրահարույց տնտեսության պարագայում անիրատեսական բյուջե գրելը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկրի տակ ռումբ դնել, ուստի հանրությանը պետք է մանրամասն բացատրել, թե որ ծախսն ինչպես են պատկերացնում:
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը ֆինանսների նախարարությունում ներկայացրեց Վարդան Արամյանին` ասելով, որ նորովի պետք է նայել, թե ինչպես են ապահովելու մակրոտնտեսական ցուցանիշները: «Գնումների մասով առաջարկություններ եմ սպասում, ունենք բավական բարդ ու խճճված համակարգ, և պետք է հասկանալ` ինչպես պետք է անենք, որ այդ համակարգերը արդյունավետ կառավարենք»,- ասաց վարչապետը: