|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա. այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ հավելեց, որ կադրերը փոխում է, որպեսզի խնդիր լուծի:
Լրագրողների դիտարկմանը, թե երեկ նշանակված նախարարներին հանրությունը, ըստ էության, չի ճանաչում, Կարապետյանը պատասխանեց, որ նրանց կենսագրականները կան: Դիտարկմանը, թե նրանք հիմնականում անկուսակցականներ են, արձագանքեց, որ կուսակցական լինել-չլինելը կապ չունի, կարեւորը պրոֆեսիոնալիզմն է, կադրերին պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով է ընտրում:
Անդրադառնալով հարցին, թե ինքն է՞լ է նախագահ Սերժ Սարգսյանի նման հայտարարելու, թե «գլխից պետք է բռնել», Կարապետյանը հայտարարեց. «Պրոբլեմը լուծելու ենք»:
Հարցին, թե ինչպե՞ս է պայքարելու մարզային իշխանիկների դեմ, ասաց՝ կտեսնեք: