|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի պետական մանկավարժական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Վանաձորի պետական և Գորիսի պետական համալսարաններում ՏԵՄՊՈՒՍ-ի MAHATMA ծրագրի շրջանակներում «Կրթության կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի մոնիտորինգ է իրականացվում:
Նպատակն է տեղում ծանոթանալ 2015թ. իրականացված ծրագրային փորձաքննության արդյունքում առկա թերությունների վերացման ուղղությամբ մատուցված խորհրդատվությունների իրականացման ընթացքին:
Մոնիտորինգային խմբում ընդգրկված են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Հիմնադրամի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը, ՈԱԱԿ փորձագետ Կարեն Գրիգորյանը, Վրաստանի Սևծովյան միջազգային համալսարանից փորձագետ Գոդերձի Բուչաշվիլին, ՄԹ. Միդլսեքս համալսարանից փորձագետներ Ջորջ Դաֆոուլասը և Քրիստիանո Մայան:
Մոնիտորինգի ընթացքում խումբը հանդիպումներ է ունենում բուհերում կրթական ծրագրի պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և շրջանավարտների հետ, ինչպես նաև ուսումնասիրում է փաստաթղթերը:
Հայաստանյան բուհերում մոնիտորինգն ավարտելուց հետո խումբն ուսումնասիրություն կիրականացնի նաև ծրագրի շահակից վրաստանյան 4 բուհերում: