|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սիրիայի Ռաքքա քաղաքում սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության ամենահայտնի թուրք զինյալը` Իսրաֆիլ Յըլմազը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով «New York Times» թերթին, նշում է, որ 28-ամյա Յըլմազը՝ ծնված Թուրքիայի Ադանա քաղաքում, բնակվում էր Նիդերլանդներում: Նախքան ԻՊ-ին անդամագրվելը, ծառայություն է անցել Նիդերլանդների զինված ուժերում: Բանակի շարքերը նա լքել էր 2013թ., մեկնել Սիրիա և այնտեղ ընտանիք կազմել: Աղբյուրը հաղորդում է, որ Յըլմազը սպանվել է Ռաքքայում իրականացված օդային օպերացիայի ժամանակ:
Նշվում է նաև թուրք զինյալը Թուրքիայում ապրած ժամանակ 460 օր ծառայություն է անցել Չանաքալլեի (Դարդանել) ժանդարմերիայի 11-րդ ոսումնական բրիգադում: