|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գյումրու մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, ԲՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդեւան Գրիգորյանի՝ Ապարի 26-ամյա որդու դիակը հայտնաբերել են նրանց տան նկուղում: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Դեպքի վայրում հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ»,- ասաց նա:
Մեր տեղեկություններով ՝ իրավապահներն առայժմ քննարկում են նաև Արշակ Գրիգորյանի ինքնասպանության վարկածը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ հրազենային վիրավորում ստացած Արշակ Գրիգորյանը Վարդևան Գրիգորյանի 4 զավակներից կրտսերն էր՝ 26 տարեկան: Նրան Գյումրու Պոլիգոններ թաղամասից հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած: Մեր աղբյուրների խոսքով՝ Արշակը համեստ երիտասարդ էր, երբևէ աչքի չի ընկել քրեական պատմություններով:
Կատարվածը սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն՝ կպարզեն քննիչները: