|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հանրային լողափերն ինչպես նախորդ երկու տարին, այս լողաշրջանում ևս աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ, հայտնում են բնապահպանության նախարարությունից:
Ըստ նախարարության՝ 2016թ. լողաշրջանի ընթացքում Սևանա լճի հանրային լողափերից օգտվել են մեծ թվով հանգստացողներ՝ 160-180 հազար մարդ:
«ՀՀ բնապահպանության նախարարության և «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի համատեղ ուժերով այս պահի դրությամբ գործում է11 հանրային լողափ՝ 32.46 հա մակերեսով, որից 3-ը ծառայությունների մատուցմամբ լողափեր են, իսկ 8-ը՝ կարճատև հանգստի համար նախատեսված առանց ծառայությունների լողափեր: Հաշվի առնելով լողափերի ծանրաբեռնվածությունը, անհրաժեշտություն է առաջացել ավելացնել ծառայությունների մատուցմամբ ևս 1 հանրային լողափ»,-տեղեկացնում ենք նախարարության կայքէջից, որտեղ նաև նշվում է, որ այս նպատակը իրագործելու համար ՀՀ կառավարության կողմից «Սևան» ԱՊ-ի ռեկրացիոն գոտու՝ Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից առանձնացվել է 9 հա հողամաս:
Լողափի կառուցապատման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են: Առկա է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության փորձաքննության դրական եզրակացությունը:
«ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու /50 մլն. դրամ/ ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի N1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:
Կառուցապատման ընթացքում նախատեսվում են նաև ֆինանսավորման այլ աղբյուրներ՝ «Սևան» ԱՊ, Ծովագյուղ համայնք և այլն»,-նշվում է հայտարարությունում: