|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայ Դատի Ավստրալիայի ներկայացուցիչ Գրիգոր Սողոմոնյանին:
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ միջազգային ատյաններում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Հայ Դատի գործունեությունն այս ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ կառույցի հետ սերտ համագործակցությունն այսուհետ եւս կպահպանվի:
Արցախի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ եւ ԼՂՀ անկախության ճանաչման գործում ունեցած ավանդի համար Բակո Սահակյանը Գրիգոր Սողոմոնյանին է հանձնել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբին շնորհված «Երախտագիտություն» մեդալ: