|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանում երեկ զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել. մարդիկ դեմ են սահմանադրական փոփոխություններին. հայտնում է contact.az-ը:
Ազգային խորհրդի ղեկավար, ընդդիմադիր Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ 23 տարվա ղեկավարության ընթացքում իշխանությունները չեն լուծել որևէ խնդիր, այլ զբաղված են միայն իրենց ընտանեկան իշխանության պահպանմամբ:
«Ալիևը մտածում է, որ այդ փոփոխությունները հանգստություն և ցմահ իշխանություն կապահովեն իր համար: Սակայն երկրի ապագան որոշվում է ոչ թե այնտեղ, այլ հրապարակներում, որտեղ դժգոհ ժողովուրդը կասի իր խոսքը`չնայած հետապնդումներին և ռեպրեսիաներին»,- ասել է Հասանլըն:
Համաձայն Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների՝ առաջարկվում է երկարաձգել նախագահի պաշտոնավարման ժամկետը մինչև յոթ տարի, ինչպես նաև ներդնել առաջին փոխնախագահի և փոխնախագահների պաշտոններ։