|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արարատի մարզի Դեզձուտ գյուղում համայնքապետի և ավագանու ընտրություններ են տեղի ունենում: Պայքարը ընթանում է գործող գյուղապետ, հանրապետական Մուրադյան Յուրիի և անկուսակցական Նազարպուր Հովիկի միջև:
Արդեն տեղեկացրել ենք, որ գործող գյուղապետը, խախտելով օրենքը, մի քանի ժամ շարունակ գտնվել է Դեղձուտի գյուղապետարանում, որը տվյալ պահին հանդիսանում է 17/01 ընտրատեղամասը, որտեղ և տեղի են ունենում համայնքապետի ընտրությունները:
Նազարպուրի վստահված անձինք Yerkir.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք են հայտնաբերել գործող գյուղապետին և դուրս հրավիրել շենքից: Բացի այս միջադեպը ընտրատեղամասում պարբերաբար կուտակումներ են տեղի ունենում: Եվ երբ անկուսակցական թեկնածուի վստահված անձինք զգուշացնում են այս մասին հանձնաժողովի նախագահին, վերջինիս սա դուր չի գալիս և պարտադիր վեճ է ծագում: