|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
«Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության տվյալներով՝ Աշտարակ քաղաքի ՏԻՄ ընտրություններում արձանագրվել են խախտումներ: Ըստ դիտորդական առաքելություն իրականացնող կենտրոնի՝ Աշտարակ քաղաքի 14/4 տեղամասում եղել են ընտրողների խմբերի փոխադրումներ և կամ տեղամասից դուրս կուտակումներ, տեղամասերում քարոզչական նյութերի առկայություն, դիտորդների կամ ԶԼՄ-ի ներկայացուցիչների գործունեության խոչընդոտում: Նույն քաղաքի 14-5 տեղամասում արձանագրվել է ընտրակաշառքի բաժանում, քվեատուփերի լցոնում, քարոզչական նյութերի առկայություն, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում, աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում:
4/6 տեղամասում արձանագրվել է տեղամասային հանձնաժողովի գործողությունների կազմակերպման կարգի խախտում, ընտրատեղամասի սխալ կահավորում: