|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյան, հիշելով այս տարվա փետրվարի 12-ին տեղի ունեցած հայտնի իրադարձությունները, մասնավորապես` Սերժ Սարգսյանի ելույթը, լրագրողներին ասաց, որ մեր հասարակությունն այդ օրվանից սպասումների մեջ է: Ըստ նրա` ապրիլյան լայնամասշտաբ ռազմական գործողությունները ի հայտ բերեցին նոր խնդիրներ, և փոփոխություն տեղի ունեցավ:
«Հիմա վարչապետի փոփոխություն եղավ, որովհետև քաղաքական ուժերին, հանրապետության նախագահին և հենց անձամբ նախկին վարչապետին չէին բավարարում տնտեսության զարգացման, հասարակության զարգացման տեմպերը: Դանդաղ քայլերով առաջ գնալու իրավունք վերապահված չէ մեզ»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ մեր հասարակությունը պետք է համբերատար լինի:
«Կարծում եմ, որ վարչապետն այն մարդն է, որը հետևելու է ցանկացած իրադարձության»,- ասաց ՀՀԿ-ականը և ընդգծեց, որ նոր Սահմանադրության մեջ տեղ գտած կետերը կյանքի կոչելուն միտված քայլեր պետք է արվեն: