|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլզ արվարձանում 37-ամյա հայ է սպանվել:
Ըստ LAtimes-ի՝ Հովիկ Կրպոյան անունով տղամարդը հրազենից արձակված կրակոցներից սպանվել է այն ժամանակ, երբ բացել է դուռը՝ մտածելով, որ պիցցայի առաքիչն է եկել: Բարեբախտաբար, չեն տուժել այդ պահին տանը գտնվող նրա կինն ու 9-ամյա դուստրը:
Քննչական ծառայության աշխատակիցները հարցաքննել են հարևաններին, ովքեր լսել են կրակոցների ձայնը: Ոստիկանության նախնական եզրակացությամբ՝ Կրպոյանը ճանաչել է կրակողներին:
Պիցցայի առաքիչը ժամանել է սպանությունից րոպեներ անց:
Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում։