|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հեռուստատեսային անալոգային հեռարձակումը հոկտեմբերի 20-ից կանջատվի: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը: Նա տեղեկացրեց նաև, որ գործընթացը կտևի 10-15 օր:
«Մենք մեկ ամիս հավելյալ ժամանակ ենք տալիս նրանց, ովքեր չեն գնել համապատասխան սարքը` կցուրդը: Մենք նաև իրազեկող տեսահոլովակ ենք պատրաստել և հիմա հեռուստաընկերությունների հետ ենք աշխատում` այն պարբերաբար ցուցադրելը կազմակերպելու համար: Տեսահոլովակում նշված է նաև, որ տեխնիկական խնդիրներ ունենալու դեպքում կարող են զանգահարել մեզ»,- ասաց Ամալյանը` հիշեցնելով, որ սոցիալապես անապահով 108 000 ընտանիքի անվճար բաժանվել է սարքը:
Ինչ վերաբերում է անալոգային ռադիոհեռարձակմանը, ապա, ըստ Ամալյանի, զուգահեռ կլինի թվային ռադիոհեռարձակումը, բայց անալոգայինը դեռ չի անջատվի: Անալոգային ռադիոհեռարձակման անջատման հստակ ժամկետների մասին, ըստ նրա, դեռ վաղ է խոսել: