|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարվանից ի վեր հանձնվող «Հրանտ Դինք» մրցանակն այս տարի` 8-րդ անգամ կգտնի իր տիրոջը:
Ըստ «Ակօս»-ի՝ սեպտեմբերի 15-ին կայանալիք միջոցառման ժյուրիի անդամներ են 2015 թվականին «Հրանտ Դինք»-ի մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների ներկայացուցիչ Սամար Բադաուին, սցենարիստ Ատոմ Եգոյանը, մտավորական Էթեն Բալիբարը, «Լրագրողներ՝ առանց սահմաններ»-ի միության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը, «Հրանտ Դինք» հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքն ու մի քանի գրողներ:
Մրցանակը կհանձնվի խտրականության և բռնության դեմ պայքարող, ազատ, արդար մտածող, աշխարհի բարելավման ուղղությամբ աշխատող և խաղաղության լեզուն օգտագործող՝ Թուրքիայում կամ արտասահմանում գտնվող երկու անձանց, խմբի կամ կառույցի: