|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին այդ պաշտոնում ընտրելու հարցը, ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և սուր քննադատության ենթարկեց թեկնածուին: Ելույթի վերջում նա հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության այն պատգամավորները, որոնք կիսում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական հայացքները, չեն մասնակցելու գլխավոր դատախազի ընտրության քվեարկությանը:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց. «Մոտ օրերս ԲՀԿ խմբակցությունը հանդես է գալու կանոնակարգի փոփոխության առաջարկով, որ այն ԲՀԿ խմբակցության պատգամավորները, որոնք անջատվել են ԲՀԿ-ից ու չեն կիսում ԲՀԿ քաղաքական հայացքները, վայր դնեն պատգամավորական մանդատը»: