|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սիրիայի ողջ տարածքում հրադադարի ռեժիմը, որի մասին պայմանավորվել են ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն, ուժի մեջ է մտել այսօր մայրամուտին, տեղեկացնում է Reuters-ը:
Պաշտոնապես ոչ Սիրիայի իշխանությունները, ոչ զինված ընդդիմությունը չեն հաստատել, որ միանում են հրադադարի ռեժիմին, սակայն 2 կողմի պաշտոնական տեղեկատվական աղբյուրները նշում են, որ նրանք նույնպես համաձայնել են այդ պայմաններին: Սիրիայի բանակը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը կպահի 7 օր:
Թեհրանը եւ Անկարան նույնպես հայտարարել են, որ աջակցում են հրադադարի ռեժիմին` ընդգծելով մարդասիրական միջանցքի ստեղծման անհրաժեշտությունը: