|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ վատ է զգացել իրեն եւ լքել միջոցառումը:
Ինչպես տեղեկացնում է Fox News-ը, արդեն ճանապարհին` մեքենայի մեջ, Քլինթոնն ուշագնաց է եղել եւ թիկնապահներն են նրան ուշքի բերել:
Նշենք, որ նախագահի թեկնածուի առողջական վիճակն առաջին անգամ չէ, որ հարցեր է առաջացնում: Այս շաբաթ իր նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ Քլինթոնն անկառավարելի հազի նոպա է ունեցել: Նա նույնիսկ կատակել է, թե միայն Դոնալդ Թրամփի մասին մտքից իրեն վատ է զգում, սակայն իրավիճակն այդկերպ չի հարթվել: