|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 7 շենքի մոտից ձախ քունքային շրջանի պատռած, արյունահոսող վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Պարզվել է, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Ֆարիդա Ավշարին էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով Տիգրան Մեծի պողոտայի վրա գործող «Պարս» ռեստորանի դիմաց գարեջրի ապակե բաժակը կոտրել է, իսկ հետո կոտրած բաժակի կտորով մի քանի անգամ հարվածել է ինքն իր ձախ քունքային շրջանին:
Մանրամասները՝ այստեղ: