|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայտնել ենք, որ երեկ ՀՀ հարավարևմտյան դիրքերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող` 26-ամյա Գեղամ Եղիազարյանի դին:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ նա Ջերմուկ քաղաքի բնակիչ էր, կոչումով՝ ենթասպա, պայմանագրային հիմունքներով ծառայում էր Վայքի զորամասում:
Մեզ հետ զրույցում Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հայտնեց, որ զինծառայողն ամուսնացած էր և ունի երեխա: Նա նշեց, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո միայն պարզ կդառնա մահվան պատճառը:
Քննություն է կատարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։